Ո՞վ է Հիսուսը

Հաղորդակցություն

1

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։

2

Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։

3

Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:

4

Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։

5

Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։

6

Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։

7

Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։

8

Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1: 1-18

¹ Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ ² Նա սկզբից Աստծու մոտ էր։ ³ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։ Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ ¹⁰ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ ¹¹ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ ¹² Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ ¹³ Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ ¹⁴ Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ ¹⁵ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ ¹⁶ Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, ¹⁷ որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ ¹⁸ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

1

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:

2

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:

3

Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։

4

Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։

5

Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։

6

Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:

7

Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00