Աշակերտները Փնտրում Են Մեր Հորը

Հաղորդակցություն

1

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։

2

Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։

3

Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:

4

Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։

5

Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։

6

Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։

7

Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։

8

Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՂՈՒԿԱՍ 11: 1-13

¹ Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ ² Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայությունը թող գա։ ³ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։ Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի՛ տար մեզ փորձության»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”։ Իսկ նա ներսից պատասխանի և ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ”։ Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, ¹⁰ որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ։ ¹¹ Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան. ¹² և կամ ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան։ ¹³ Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը բարիքներ կտա նրանց, ովքեր ուզում են իրենից»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

1

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:

2

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:

3

Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։

4

Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:

5

Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։

6

Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։

7

Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:

8

Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00