1
2
3
4
5
6
7
8
¹ Տերն է իմ հովիվը, Եվ ինձ ոչինչ չի պակասելու։ ² Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։ ³ Ինձ վերադարձրեց իմ հոգին Եվ իր անվան համար Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով։ ⁴ Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, Չարից չպիտի վախենամ. Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։ ⁵ Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։ ⁶ Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
1
2
3
4
5
6
7
8
0:00
0:00