Աշակերտները Հաստատվում և Պտուղ են Տալիս Հիսուսին մեջ

Հաղորդակցություն

1

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։

2

Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։

3

Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:

4

Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։

5

Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։

6

Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։

7

Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։

8

Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15: 1-17

¹ «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ ² Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։ ³ Դուք արդեն իսկ սրբված եք այն խոսքի շնորհիվ, որ ասացի ձեզ։ Մնացե՛ք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։ Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ՝ ձեր մեջ, ինչ որ կամենաք, խնդրե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի։ Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ Ինչպես Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք։ ¹⁰ Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։ ¹¹ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք։ ¹² Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ ¹³ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ ¹⁴ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ ¹⁵ Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ ¹⁶ Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։ ¹⁷ Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

1

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:

2

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:

3

Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։

4

Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:

5

Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։

6

Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։

7

Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:

8

Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00