Եկեղեցին Քրիստոսի Մարմինն Է

Հաղորդակցություն

1

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։

2

Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։

3

Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:

4

Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։

5

Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։

6

Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։

7

Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։

8

Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12: 12-31

¹² Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, ¹³ որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։ ¹⁴ Քանի որ մարմինը մեկ անդամից չէ կազմված, այլ բազում անդամներից։ ¹⁵ Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ ¹⁶ Եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ ¹⁷ Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։ ¹⁸ Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։ ¹⁹ Իսկ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, որտե՞ղ կմնար մարմինը։ ²⁰ Բայց արդ, անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ ²¹ Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։ ²² Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որ ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ ²³ Այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ ենք տալիս, և մեր ամոթույքն ավելի պարկեշտությամբ ենք ծածկում, ²⁴ մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը և նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց, ²⁵ որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ։ ²⁶ Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ ²⁷ Արդ, դուք Քրիստոսի մարմինն եք և անդամները՝ առանձնաբար։ ²⁸ Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ ²⁹ Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորն ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, ³⁰ մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։ ³¹ Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

1

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:

2

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:

3

Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։

4

Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:

5

Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։

6

Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։

7

Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:

8

Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00