Եկեղեցին Առատաձեռնորեն Տալիս Է

Հաղորդակցություն

1

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։

2

Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։

3

Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:

4

Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։

5

Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։

6

Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։

7

Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։

8

Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 9: 6-15

Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։ Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար, ինչպես որ գրված է. «Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին. նրա արդարությունը մնում է հավիտյան» ։ ¹⁰ Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ ¹¹ Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. ¹² որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։ ¹³ Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։ ¹⁴ Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։ ¹⁵ Գոհություն Աստծուն՝ իր աննկարագրելի պարգևների համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

1

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:

2

Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:

3

Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։

4

Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:

5

Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։

6

Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։

7

Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:

8

Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00